Հայաստանում հուլիսի 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ։ Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։ Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։ Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան քամին կուժգնանա մինչև 14-17 մ/վ։
Մայրաքաղաքում ցերեկը կանխատեսվում է +35-37 աստիճան, երեկոյան՝ +29-31 աստիճան։ Շիրակի մարզում ցերեկն սպասվում է +26-31 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +27-30 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +32-34 աստիճան։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է +24-29 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է +25-29 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +26-29 աստիճանի, հովտային շրջաններում՝ +30-34 աստիճան։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +26-29 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +31-36 աստիճան։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +34-37 աստիճան, հովտային շրջաններում՝ +36-38 աստիճան։ Արմավիրում կեսօրին կդիտվի +36-38 աստիճան տաքություն։ Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +27-30 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +35-38 աստիճան։
Սյունիքի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +20-24 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +28-31 աստիճան, հովտային շրջաններում՝ +34-37 աստիճան։
Արցախում կանխատեսվում է 30 աստիճան տաքություն, հայտնում է Yandex.com-ը։





































