Wildberries-ի շոըրջ 88 000 վաճառող այսօր կստանա իրենց առաջին վճարումները, հայտարարել է Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմը։
«Առաջին հերթին՝ մեզ համար կարևոր է սկսել վճարումներ կատարել ամենափոքր և ամենախոցելի ձեռնարկատերերին։ Այսօր ավելի քան 88 000 վաճառող կստանա իրենց առաջին վճարումները։ Դրանք կհայտնվեն վաճառողի հաշվեկշռում 24 ժամվա ընթացքում»,- ասել է նա։
Կիմը նաև նշել է, որ չնայած ֆորս-մաժորային իրավիճակին՝ ընկերությունը հարձակման առաջին օրերից ի վեր աշխատում է գործընկերների համար ֆինանսական աջակցություն կազմակերպելու ուղղությամբ։ Նա հավելել է, որ մանրամասն հաշվարկման բանաձևը կհրապարակվի վաճառողի պորտալում։
Հուլիսի 18-ին և 22-ին անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով վնասվել էին ընկերության լոգիստիկ օբյեկտները Մոսկվայի (Էլեկտրոստալ) և Տամբովի (Կոտովսկ) մարզերում, ինչպես նաև Կրասնոդարի (Կրասնոդար) և Ստավրոպոլի (Նևիննոմիսկ) տարածքներում: Տամբովի օբյեկտն զբաղեցնում է ավելի քան 108 000 քառակուսի մետր, իսկ Էլեկտրոստալինը` 250 000 քառակուսի մետր: Կրասնոդարի և Նևիննոմիսկի օբյեկտներն զբաղեցնում են յուրաքանչյուրը 100 000 քառակուսի մետր:
Կիմը հայտարարել էր, որ ընկերությունը մշակում է այն վաճառողների փոխհատուցումների և ֆինանսական աջակցության մեխանիզմները, որոնց ապրանքները պահվել են Էլեկտրոստալի և Կոտովսկի լոգիստիկական կենտրոններում։






































