Ըմբշամարտի Հայաստանի Մ17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Հայաստանը առաջնությանը կներկայանա հետևյալ կազմերով․
Ազատ ոճ՝ Մուրադ Ղարիբյան (51 կգ), Դավիթ Բալեյան (55 կգ), Գրիշա Գևորգյան (60 կգ), Էրիկ Պապիկյան ( 65 կգ), Վարուժան Ասլանյան (71 կգ)), Վաչե Ասլանյան (80 կգ)։
Հունահռոմեական ոճ՝ Վազգեն Վարդանյան (45 կգ), Արարատ Ավետիսյան (48 կգ), Գևորգ Հարությունյան (51 կգ), Գեղամ Եղիազարյան (55 կգ), Արտուշ Պետրոսյան (60 կգ), Վազգեն Մնացականյան (65 կգ), Ջանես Նազարյան (71 կգ), Վահե Հովեյան (80 կգ), Ալեքսան Շալջյան (92 կգ), Խաչիկ Խաչատրյան (110 կգ)։
Առաջնությունը կկայանա հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը։






































