Մի խումբ աղջիկների վիճաբանության ու ծեծի՝ համացանցում տարածված տեսանյութի առթիվ Քննչական կոմիտեն նախաձեռնել է քրեական վարույթ։ Տեղեկությունն Armenia Today-ին հայտնել է ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Ըստ նրա՝ քրգործը վերաբերում է ֆիզիկական ներգործության հատկանիշներին։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, տեղեկացրել է նա։ Այլ մանրամասներ Ավդալյանը չի հայտնել։
Ավելի վաղ համացանցում տարածվել էր տեսանյութ, որում մի խումբ աղջիկներ հայհոյախառն արտահայտություններով վիճաբանում են, ապա միմյանց հարվածներ հասցնում։
Երևանի Նազարբեկյան թաղամասում այրվում է խոտածածկույթ․ ՆԳՆ
Երևանի Նազարբեկյան թաղամասում այրվում է խոտածածկույթ, Armenia Today-ին հայտնել են ՆԳՆ-ից։ Ըստ գերատեսչության՝ փրկարար ծառայության մարտական հաշվարկները հրդեհաշիջում են իրականացնում։...






































