Հայտնի է «Արարատ-Արմենիայի» մրցակիցը Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման 2-րդ փուլում, տեղեկանում ենք հայկական ակումբի պաշտոնական կայքից։
Նշվում է, որ որակավորման առաջին փուլը բարեհաջող ավարտած «Արարատ-Արմենիայի» մրցակիցը որակավորման երկրորդ փուլում կլինի իռլանդական «Շեմրոկ Ռովերսը»:
Հուլիսի 14-ին Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» պատմության մեջ առաջին անգամ հաղթահարել էր Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի արգելը՝ երկու խաղի համագումարում 4:3 հաշվով հաղթելով Լատվիայի «Ռիգային»։






































