Իշխանությունները մտադիր են լուծարել մարզպետարանները, հայտնել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր կառավարական աղբյուրներին։
Ըստ թերթի՝ քննարկվող մոդելի համաձայն՝ մարզպետարանների փոխարեն յուրաքանչյուր մարզում կարող է ստեղծվել Կառավարության ներկայացուցչի ինստիտուտ՝ փոքր աշխատակազմով և սահմանափակ գործառույթներով:
Կառավարությունում քննարկվող մոտեցման հիմքում վարչական համակարգի օպտիմալացումն է, նշել է թերթը։
Պարբերականի աղբյուրների փոխանցմամբ՝ գործադիրում գնալով ավելի հաճախ է հնչում այն տեսակետը, որ մարզպետարաններն այլևս չեն իրականացնում այնպիսի գործառույթներ, որոնք կարդարացնեն գործող ծավալուն կառույցների պահպանումը։
«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հուլիսի 7-ին Armenia Today-ին հայտնել էր, որ «Ուժեղ Հայաստան»-ը մտադիր է քաղաքական փոփոխություններն սկսել մարզերից, մասնակցել ՏԻՄ ընտրություններին և հաղթանակներ տանել։ Այս ֆոնին դաշինքի ներկայացուցիչները Նարեկ Կարապետյանի գլխավորությամբ սկսել են մարզային այցելությունները։
Կարդացեք նաև՝
«Պետք է հաշվի նստեն», «վստահում եմ», «չեն զարգանում»․ հարցում՝ պետհամակարգի մասին






































