Հայաստանում հուլիսի 11-ին կեսօրից հետո առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում ցերեկը կանխատեսվում է 34-36 աստիճան, երեկոյան՝ 27-29 աստիճան։ Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 26-30 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 25-29 աստիճան։
Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 24-29 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է 26-30 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 26-30 աստիճանի։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 25-28 աստիճան։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է մինչև 33-36 աստիճան։ Արմավիրում կեսօրին կդիտվի 34-37 աստիճան տաքություն։
Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 26-29 աստիճան։ Սյունիքում կանխատեսվում է 21-25 աստիճան։ Արցախում կանխատեսվում 31 աստիճան, հայտնում է Yandex.com-ը։






































