Ռուսական անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) հուլիսի 5-ի երեկոյան հարվածել են Ուկրաինայում գտնվող SOCAR-ի բենզալցակայանին, հայտնել են ուկրաինական ԶԼՄ-ները
Օբյեկտին Shahed տեսակի երեք անօդաչու սարքի հարվածի հետևանքով վնասվել է լցակայանի վարչական շենքը։ Ընկերության տվյալներով՝ տուժածներ չկան, քանի որ աշխատակիցները հարվածի պահին գտնվել են ապաստարանում։
SOCAR-ն Ադրբեջանի պետական նավթագազային ընկերությունն է, որը գործունեություն է ծավալում նաև Ուկրաինայում՝ SOCAR Energy Ukraine ընկերության միջոցով։
2022 թվականի փետրվարից Ռուսաստանը և Ուկրաինան գտնվում են լայնածավալ ռազմական հակամարտության մեջ։




































