Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանն ու Միխայիլ Միշուստինը բանակցություններ կանցկացնեն Եկատերինբուրգում, հայտնել է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը։
Կառավարությունների ղեկավարները կմասնակցեն նաև Եկատերինբուրգում հուլիսի 6-9-ը կայանալիք «Իննոպրոմ» XVI միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին:
Այս ուղևորությունը Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո Փաշինյանի առաջին այցն է Ռուսաստան։
ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ՝ հունիսի 3-ին, Փաշինյանը հայտարարել էր, որ ընտրություններից հետո մեկնելու է ՌԴ և հանդիպելու է նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն հունիսի վերջին հայտարարեց, որ Պուտինի հետ հանդիպում նախատեսված չէ։
Փաշինյանը հուլիսի 1-ին հեռախոսազրույց էր ունեցել Միշուստինի հետ։ Այդ հեռախոսազրույցի մասին երկու կողմի տարածած հաղորդագրություններում որևէ տեղեկություն չկար Փաշինյանի ՌԴ կատարվելիք այցի մասին։































