• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
01 Հուլիս 2026 18:04
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Բողոքի ակցիային IMEI-ը վերահսկման մեխանիզմ են անվանել. կառավարությունից հակադարձել են

Հասարակություն, Քաղաքականություն,
01 Հուլիս 2026 17:31
ShareShareShare
Բողոքի ակցիային IMEI-ը վերահսկման մեխանիզմ են անվանել. կառավարությունից հակադարձել են
telegram

Այսօր՝ հուլիսի 1-ին, իրականացված բողոքի ակցիայի ժամանակ իրավապաշտպանները հանդես են եկել բջջային հեռախոսների IMEI-կոդերը պարտադիր գրանցելու նախագծի դեմ՝ հայտարարելով, որ նախաձեռնությունը քաղաքացիների նկատմամբ անհամաչափ վերահսկողության և անձնական կյանքին միջամտելու ռիսկեր է պարունակում:

Նրանք «Անձնական տվյալների պաշտպանությունը մարդու հիմնարար իրավունք է» և «Սա վերաբերվում է յուրաքանչյուր քաղաքացու» գրությամբ պաստառներով հավաքվել էին կառավարության շենքի դիմաց։

«Հանրային վերահսկողություն» ՀԿ նախագահ Մհեր Կարագյոզյանը, պատասխանելով Armenia Today-ի հարցին, ասել է, որ դեմ է նախագծին ամբողջությամբ, քանի որ այն համարում է անօրինական ներկրման դեմ պայքարի անհամաչափ միջոց:

«Սա մի նախագիծ է, որը ունքի տեղը հանում է աչքը։ Առաջին՝ չեմ ուզում վերահսկվել, չեմ ուզում մտնեն իմ անձնական կյանք․ դա օրինաչափ չէ, դա ստեղծում է ռիսկեր, որ ՀՀ քաղաքացիները պետք է անհամաչափորեն լինեն վերահսկողության տակ։ Իրենք ունեն ալիբի, իբրև թե հանցագործություններ են կանխարգելում, ես արդեն շեշտեցի, որ այդ հանցագործությունները գնացեք կանխարգելեք ձեր իրավապահ մարմիններով հանդերձ։ Դուք ապօրինի հեռախոս բռնողներով իմ հաշվին մի զբաղվեք»,- հայտարարել է Կարագյոզյանը:

Անդրադառնալով Armenia Today-ի հարցին, թե ինչ է փոխվելու արդեն իսկ օգտագործվող հեռախոսների սեփականատերերի համար՝ Կարագյոզյանը կարծիք է հայտնել, որ քաղաքացիներին կպարտադրեն որոշակի ժամկետներում ինքնուրույն ներկայացնել իրենց սարքերի կոդերը՝ շտեմարան ստեղծելու համար: Ըստ նրա՝ նման բազաների ստեղծումը «պարարտ հող» է դառնալու կիբերհանցագործների համար:

«Հեռախոսների տուփերի վրա կան հեռախոսների անհատական կոդերը, ուղղակի ժամկետներ կասեն ձեզ, մեզ, քաղաքացիներիս, բոլորին, որ այս ժամկետների ընթացքում այդ կոդերը տանենք, տանք, որպեսզի այդ շտեմարանը ստեղծվի, և ինքներս մեր ձեռքով՝ հլու-հնազանդ»,- պարզաբանել է Կարագյոզյանը։

Ակցիայի մասնակիցները նաև պահանջել են ներդրումային խարդախություններից տուժած քաղաքացիների իրավունքների վերականգնում և անվստահություն հայտնել Քննչական կոմիտեի ղեկավարությանը։

Կառավարությունն, իր հերթին, հերքել է այս մտահոգությունները՝ պարզաբանելով, որ համակարգը չի հավաքագրելու անձնական տվյալներ և ուղղված է բացառապես մաքսանենգության դեմ պայքարին:

Կառավարությունից, մեկնաբանելով նախագծի քննադատությունը, ընդգծել են, որ ստեղծվող համակարգը քաղաքացիների նկատմամբ «տոտալ թվային վերահսկողության» գործիք չէ։ Ըստ պարզաբանման՝ բազան ներառելու է միայն սարքի 15-նիշանոց IMEI-կոդը՝ առանց սեփականատիրոջ մասին որևէ տվյալի, ինչը բացառում է անձնական տվյալների արտահոսքը՝ նույնիսկ կիբերհարձակման դեպքում:

Կարգավորումը կտարածվի միայն 2027 թվականի հունվարի 1-ից հետո ներկրվող հեռախոսների վրա, իսկ Հայաստանում արդեն իսկ օգտագործվող բոլոր հեռախոսների IMEI-կոդերը բազայում կգրանցվեն ավտոմատ կերպով՝ առանց քաղաքացիների կողմից որևէ գործողության կամ վճարի:

Գործող բաժանորդների համար գրանցումն անվճար է, և տուրքը կգանձվի միայն համակարգի ուժի մեջ մտնելուց հետո ներկրված նոր սարքերի համար: Օրացուցային տարվա ընթացքում քաղաքացու կողմից առաջին անգամ ընթացիկ կամ նախորդ տարվա արտադրության հեռախոս ներկրելու և այն 90 օրվա ընթացքում գրանցելու դեպքում տուրքը կկազմի 3 000 դրամ, իսկ ավելի հին սարքերի համար տուրք չի գանձվի:

Միևնույն ժամանակ, տեղական շուկայից հեռախոս գնելիս IMEI-կոդի գրանցման պարտավորությունը կրելու է ներկրողը, այլ ոչ թե գնորդը, իսկ սահմանված սահմանափակումները չեն տարածվի օտարերկրյա զբոսաշրջիկների վրա, որոնք օգտվում են ռոումինգ ծառայությունից: Կառավարությունում հավելել են նաև, որ IMEI-կոդերի կարգավորման տարբեր մեխանիզմներ կիրառվում են նաև Եվրամիության երկրներում, թեև միասնական համաեվրոպական գրանցման համակարգ դեռևս գոյություն չունի:

Ավելի վաղ ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն Armenia Today-ին հայտնել էր, որ բջջային հեռախոսների IMEI կոդերի պարտադիր գրանցումը նպատակ ունի ուժեղացնելու քաղաքացիների նկատմամբ վերահսկողությունը, սակայն նախագիծը քաղաքացիներին հսկողության ենթարկելու նպատակ չունի։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության (ԲՏԱ) նախագծով՝ Հայաստանում կստեղծվի բջջային հեռախոսների IMEI կոդերի միասնական շտեմարան։ Այն կներառի հեռախոսների IMEI կոդերը, դրանց օգտագործողների, գործող SIM/eSIM համարների և սարքերի օրինական շրջանառության վերաբերյալ տվյալներ։ Նշենք, որ IMEI-ը յուրաքանչյուր բջջային հեռախոսի եզակի նույնականացման համարն է։ Այն հեռախոսի «անձնագիրն» է․ նույն IMEI-ով երկու օրինական հեռախոս չի լինում։

telegram
Tags: IMEIԲողոքի կցիաԿառավարություն

Հարակից հրապարակումներ

ԲՀԿ-ի ներկայացուցիչը ԿԸՀ-ին դիտավորության մեջ է մեղադրել

ԲՀԿ-ի ներկայացուցիչը ԿԸՀ-ին դիտավորության մեջ է մեղադրել

01 Հուլիս 2026 17:59

Չորս տեղամասում ոչ միայն ԲՀԿ-ի, այլ բոլոր ուժերի տվյալներն են սխալ մուտքագրվել․ ԿԸՀ

Չորս տեղամասում ոչ միայն ԲՀԿ-ի, այլ բոլոր ուժերի տվյալներն են սխալ մուտքագրվել․ ԿԸՀ

01 Հուլիս 2026 17:57

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ճեպազրույցը (ուղիղ)

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ճեպազրույցը (ուղիղ)

01 Հուլիս 2026 16:44

Արցախից 40 876 տեղահանված ՀՀ քաղաքացիություն է ստացել

Արցախից 40 876 տեղահանված ՀՀ քաղաքացիություն է ստացել

01 Հուլիս 2026 16:10

Ներքին գործերի նախարարության տվյալներով Արցախից տեղահանված 40 876 անձ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է ստացել։ Ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանը հայտնել...

ԶԼՄ-ն հայտնել է ՔՊ խմբակցության ղեկավարի 2 թեկնածուի մասին

ԶԼՄ-ն հայտնել է ՔՊ խմբակցության ղեկավարի 2 թեկնածուի մասին

01 Հուլիս 2026 16:06

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արուսյակ Մանավազյանը հաստատել է իր առաջադրումը որպես ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու։ Նա այս մասին հայտնել է...

Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը հատուկջոկատայինների զորավարժություն են անցկացնում

Հետազոտությունից հրաժարվող զորակոչիկներին կազատազրկեն մինչև 3 տարով

01 Հուլիս 2026 15:30

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստում հավանություն է տվել Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագծին, որը ենթադրում...

Load More
Xosum
  • Լուրեր
ԲՀԿ-ի ներկայացուցիչը ԿԸՀ-ին դիտավորության մեջ է մեղադրել

ԲՀԿ-ի ներկայացուցիչը ԿԸՀ-ին դիտավորության մեջ է մեղադրել

01 Հուլիս 2026 17:59
Չորս տեղամասում ոչ միայն ԲՀԿ-ի, այլ բոլոր ուժերի տվյալներն են սխալ մուտքագրվել․ ԿԸՀ

Չորս տեղամասում ոչ միայն ԲՀԿ-ի, այլ բոլոր ուժերի տվյալներն են սխալ մուտքագրվել․ ԿԸՀ

01 Հուլիս 2026 17:57
Բողոքի ակցիային IMEI-ը վերահսկման մեխանիզմ են անվանել. կառավարությունից հակադարձել են

Բողոքի ակցիային IMEI-ը վերահսկման մեխանիզմ են անվանել. կառավարությունից հակադարձել են

01 Հուլիս 2026 17:31
Վայոց ձորի մարզում վրաերթի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 8-ամյա երեխան մահացել է

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել. ՀԿԿ

01 Հուլիս 2026 17:25
Ճեպազրույցներ՝ ընտրությունների գործով ՍԴ դատաքննությունից հետո (ուղիղ)

Ճեպազրույցներ՝ ընտրությունների գործով ՍԴ դատաքննությունից հետո (ուղիղ)

01 Հուլիս 2026 17:15
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ճեպազրույցը (ուղիղ)

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ճեպազրույցը (ուղիղ)

01 Հուլիս 2026 16:44
Փաշինյանը «Վարչաֆեստ» կանցնացնի Սևանում

Փաշինյանը «Վարչաֆեստ» կանցնացնի Սևանում

01 Հուլիս 2026 16:23
Արցախից 40 876 տեղահանված ՀՀ քաղաքացիություն է ստացել

Արցախից 40 876 տեղահանված ՀՀ քաղաքացիություն է ստացել

01 Հուլիս 2026 16:10
ԶԼՄ-ն հայտնել է ՔՊ խմբակցության ղեկավարի 2 թեկնածուի մասին

ԶԼՄ-ն հայտնել է ՔՊ խմբակցության ղեկավարի 2 թեկնածուի մասին

01 Հուլիս 2026 16:06
Տարադրամի փոխարժեքն ապրիլի 4-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 1-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

01 Հուլիս 2026 16:00
ՍԴ-ում ներկայացված փաստարկները համոզիչ են․ Վարդևանյան

ՍԴ-ում ներկայացված փաստարկները համոզիչ են․ Վարդևանյան

01 Հուլիս 2026 15:56
Դուք պարտավոր եք ապահովել 58 500 ՀՀ քաղաքացու ձայնի պահպանումը․ Օրբելյանը՝ ՍԴ-ին

Դուք պարտավոր եք ապահովել 58 500 ՀՀ քաղաքացու ձայնի պահպանումը․ Օրբելյանը՝ ՍԴ-ին

01 Հուլիս 2026 15:54
Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը հատուկջոկատայինների զորավարժություն են անցկացնում

Հետազոտությունից հրաժարվող զորակոչիկներին կազատազրկեն մինչև 3 տարով

01 Հուլիս 2026 15:30
ԶԼՄ-ն նշել է Փաշինյանի իմփիչմենթի շրջանակներում Հանրապետական ​​կուսակցության վարչապետի թեկնածուի անունը

ՔԿ-ն միջնորդել է երկարաձգել Աշոտյանի կալանքը

01 Հուլիս 2026 14:56
ԵՄ-ն և Թուրքիան պայմանավորվել են համակարգել ջանքերը Հարավային Կովկասում

ԵՄ-ն և Թուրքիան պայմանավորվել են համակարգել ջանքերը Հարավային Կովկասում

01 Հուլիս 2026 14:53
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են սահմանային համագործակցությունը

Հայաստանն ու Վրաստանը քննարկել են սահմանային համագործակցությունը

01 Հուլիս 2026 14:46
Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են հայ-ռուսական փոխգործակցությունը

Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են հայ-ռուսական փոխգործակցությունը

01 Հուլիս 2026 14:40
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ (ուղիղ)

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ (ուղիղ)

01 Հուլիս 2026 14:39
Երևանից կմեկնարկի եվրոպացի զբոսաշրջիկների երկաթուղային նոր տուրը

Երևանից կմեկնարկի եվրոպացի զբոսաշրջիկների երկաթուղային նոր տուրը

01 Հուլիս 2026 14:38
Երևանի կենդանաբանական այգու մուտքի տոմսերը թանկացել են

Երևանի կենդանաբանական այգու մուտքի տոմսերը թանկացել են

01 Հուլիս 2026 14:28
ԱԺ ԳԿՄՍԵՍ հանձնաժողովի նիստ (ուղիղ)

ԱԺ ԳԿՄՍԵՍ հանձնաժողովի նիստ (ուղիղ)

01 Հուլիս 2026 14:10
Լեգիտիմության դեֆիցիտն իշխանությանը թույլ չի տալու հանգիստ լինել․ Մինասյան

Լեգիտիմության դեֆիցիտն իշխանությանը թույլ չի տալու հանգիստ լինել․ Մինասյան

01 Հուլիս 2026 13:41
Թուրքիան ադրբեջանական գազ կմատակարարի Սիրիային

ՀԾԿՀ-ն անփոփոխ է թողել բնակիչներին մատակարարվող գազի սակագինը

01 Հուլիս 2026 13:30
Ընտրախախտումները դիմումը բավարարելու հիմք են․ Վարդևանյանը՝ ՍԴ-ում

Ընտրախախտումները դիմումը բավարարելու հիմք են․ Վարդևանյանը՝ ՍԴ-ում

01 Հուլիս 2026 13:27
ԵԱՏՄ երկրների բանկերը սահմանափակումներ են մտցրել կանխիկ ռուբլու ընդունման համար

ԵԱՏՄ երկրների բանկերը սահմանափակումներ են մտցրել կանխիկ ռուբլու ընդունման համար

01 Հուլիս 2026 13:13
Էրեբունիում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով 2 անձ է ձերբակալվել․ ՔԿ

Էրեբունիում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով 2 անձ է ձերբակալվել․ ՔԿ

01 Հուլիս 2026 12:52
Կիբեռհանցագործություններից տուժածների բողոքի ակցիան (ուղիղ)

Կիբեռհանցագործություններից տուժածների բողոքի ակցիան (ուղիղ)

01 Հուլիս 2026 12:16
Տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստ (ուղիղ)

Տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստ (ուղիղ)

01 Հուլիս 2026 12:10
Трамп заявил о намерении пересмотреть участие США в НАТО

Թրամփն ավելի քան 1,4 մլրդ դոլարի եկամուտ ունի կրիպտոնախագծերից

01 Հուլիս 2026 11:57
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստ (ուղիղ)

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստ (ուղիղ)

01 Հուլիս 2026 11:57
ԲՀԿ-ի ներկայացուցիչը ԿԸՀ-ին դիտավորության մեջ է մեղադրել
Քաղաքականություն

ԲՀԿ-ի ներկայացուցիչը ԿԸՀ-ին դիտավորության մեջ է մեղադրել

01 Հուլիս 2026 17:59

Read moreDetails
Չորս տեղամասում ոչ միայն ԲՀԿ-ի, այլ բոլոր ուժերի տվյալներն են սխալ մուտքագրվել․ ԿԸՀ
Քաղաքականություն

Չորս տեղամասում ոչ միայն ԲՀԿ-ի, այլ բոլոր ուժերի տվյալներն են սխալ մուտքագրվել․ ԿԸՀ

01 Հուլիս 2026 17:57

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ