Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել է, որ իր առջև արդարադատության իրականացման խնդիր դրված չէ։
Այսպես է նա պատասխանել լրագրողի հարցին, թե արդյոք իրեն չի՞ խանգարում «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցչի կարգավիճակը՝ հաշվի առնելով, որ, միաժամանակ, նա նաև նախարար է այն քաղաքացիների համար, որոնք իրենց քվեները վիճարկում են Սահմանադրական դատարանում։
Նախարարը շեշտել է, որ իր առջև «արդարադատության իրականացման խնդիր դրված չէ և չի կարող դրված լինել»։
«Սահմանադրական արդարադատություն պետք է տեղի ունենա»,- հավելել է Գալյանը։




































