Հայաստանի շրջանների զգալի մասում հունիսի 27-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Ցերեկն առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ։
Քամին հարավարևմտյան է՝ 2-5մ/վ արագությամբ։
Երևանում ցերեկը կանխատեսվում է 27-29 աստիճան, երեկոյան՝ 21-23 աստիճան տաքություն։
Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 18-23 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 17-22, նախալեռնային շրջաններում՝ 24-26 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 15-19 աստիճան։
Լոռու մարզում սպասվում է 19-23 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 20-23, հովտային շրջաններում՝ 24-27 աստիճանի։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 17-21, նախալեռնային շրջաններում՝ 23-28 աստիճան տաքություն։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է մինչև 26-29 աստիճան, հովտային շրջաններում՝ 28-31 աստիճան տաքություն։ Արմավիրում կեսօրին կդիտվի 28-31 աստիճան տաքություն։
Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 16-20 աստիճանի, լեռնային շրջաններում՝ 28-31։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 15-18 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 19-22, հովտային շրջաններում՝ 24-28 աստիճան տաքություն։
Արցախում հունիսի 27-ին կանխատեսվում է անձրև, հայտնում է Yandex․com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կհասնի մինչև 18 աստիճան Ցելսիուսի, երեկոյան կնվազի մինչև 17 աստիճան: Քամին հյուսիսային է՝ 2-3 մ/վրկ արագությամբ։






































