Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրեց Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները, Armenia Today-ին հայտնեց խորհրդի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։
Հովհաննիսյանի նկատմամբ Արդարադատության նախարարությունը հարուցել էր կարգապահական վարույթ։ Վարույթ հարուցելու միջնորդությունը ԲԴԽ-ում քննարկվել է 2026 թվականի հունիսին և անցկացվել դռնփակ։
Հովհաննիսյանը քննում էր ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի և այլ հայտնի անձանց քրեական գործեր։
Ավելի վաղ մամուլը գրել էր, որ իավապահ համակարգում քննարկվում է Հակակոռուպցիոն դատարանի դատավորներից մեկի՝ կաշառքի գործով հնարավոր ձերբակալությունը։
Կառավարության հունիսի 11-ի նիստին հաջորդած ճեպազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշ դատավորների մեղադրել էր կոռուպցիայի մեջ՝ մեկնաբանելով 2017 թվականի ապրիլի խորհրդարանական ընտրություններում ընտրակաշառքի գործով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կայացված արդարացման դատավճիռը։ Վարչապետը հայտարարել էր, որ կոռումպացված դատավորները պատասխանատվության կենթարկվեն։





































