Երևանի կենտրոնական Ամիրյան փողոցը կվերանվանվի Պապ թագավորի անվամբ, որոշել է Երևանի ավագանին հունիսի 23-ի նիստում։
Նախագծի համաձայն՝ Կենտրոն վարչական շրջանում գտնվող փողոցի հատվածը՝ Հանրապետության հրապարակից մինչև Սարյան փողոց, կվերանվանվի հայ արքայի անունով։
Փողոցն անվանակոչվել էր հայ բոլշևիկ հեղափոխական, լրագրող, հրապարակախոս և Բաքվի 26 կոմիսարներից մեկի՝ Արսեն Ամիրյանի պատվին։
Ավաանու հաջորդ նիստը սեպտեմբերի 8-ին է։





































