Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է Երևանի հետ հարաբերությունների կարգավորմանը։
Ռուսաստան կատարած այցի արդյունքներն ամփոփելով՝ Ֆիդանը նշել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն այս ուղղությամբ արդեն «շատ կարևոր քայլեր է ձեռնարկել»։
Նախարարը կարևորել է ՀՀ-ի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի և ավիահաղորդակցության հաստատումը։
Անդրադառնալով հետագա անելիքներին՝ պաշտոնյան ընդգծել է, որ նոր փուլի քայլերը նույնպես հստակ են, և իրենք պատրաստ են հարաբերությունների կարգավորմանը, երբ դրա համար համապատասխան պայմաններ ստեղծվեն։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել էր Փաշինյանին՝ հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առթիվ։
Նախքան այդ՝ երկու երկրների նախագահները հունիսի 3-ին ունեցած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել էին երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցը։
Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը փակ է 1993 թվականից՝ Անկարայի նախաձեռնությամբ։ Երկրներն արդեն ավելի քան 4 տարի փորձում են կարգավորել հարաբերությունները: Երկրների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչները պաշտոնական հանդիպումներն սկսել էին 2022 թվականից։






































