ԿԸՀ-ն բավարարել է դատախազի միջնորդությունը «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Ռաֆիկի Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ, Armenia Today-ին հայտնել են Գլխավոր դատախազությունից։
Բարսեղյանի և նույն դաշինքի անդամ Ասատուր Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու միջնորդությունները ԿԸՀ են ներկայացվել հունիսի 16-ին։
ԿԸՀ-ն բավարարել է նաև դատախազի միջնորդությունները՝ «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ասատուր Քոչարյանի և «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ: Այս մասին 1lurer.am-ին հայտնել են Գլխավոր դատախազությունից։
ԿԸՀ-ն ավելի վաղ հավանություն էր տվել ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը։



































