ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի տեքստը պաշտոնապես համաձայնեցված է, երկու կողմն էլ ստորագրել են այն, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայիին։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնի վարչակազմը մտադիր է Իրանի հետ փոխըմբռնման հուշագիրը ստորագրել 48 ժամվա ընթացքում։
ԶԼՄ-ները հայտնել էին, որ Իրանն ԱՄՆ-ի հետ միջանկյալ համաձայնագրի ստորագրումից հետո անհապաղ քայլեր կձեռնարկի Հորմուզի նեղուցը վերաբացելու համար և կկարողանա առանց սահմանափակումների նավթ վաճառել։ Համաձայնագիրը նաև նախատեսում է առնվազն 300 մլրդ դոլար Իրանի հետպատերազմյան վերականգնման համար։ Ըստ համաձայնագրի՝ Իրանը և ԱՄՆ-ն միջուկային նյութերի հարցը կլուծեն ՄԱԳԱՏԷ-ի հսկողության ներքո։






































