Սան Մարինոյում ընթացող Billie Jean King Cup-ում (կանանց աշխարհի թիմային գավաթ) Հայաստանի թենիսի հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին։
Հայաստանի թենիսի ֆեդերացիայից հայտնել են, որ Գավաթի խաղաղության 3-րդ ենթախմբի առաջին տուրում Հայաստանի հավաքականը 3։0 հաշվով հաղթել է Ադրբեջանին։
ենախաղում հաղթանակ են տարել Անի Ամիրաղյանն (6։0, 6։0) ու Էլինա Ավանեսյանը (6։3, 6։2), իսկ զուգախաղում Մարիա Ազիզյանն ու Ալինա Սողոմանյանը հաղթել են 6։2, 6։1 հաշվով, հայտնել է ֆեդերացիան։
Billie Jean King Cup-ը կանանց թենիսի ամենախոշոր և հեղինակավոր միջազգային թիմային մրցաշարն է, որը հաճախ անվանում են «կանանց թենիսի աշխարհի առաջնություն»: 1963 թվականին որպես «Ֆեդերացիայի գավաթ» (Fed Cup) հիմնադրված այս մրցաշարը 2020 թվականին վերանվանվեց թենիսի լեգենդ և կանանց իրավունքների պաշտպան Բիլի Ջին Քինգի պատվին՝ դառնալով համաշխարհային առաջին խոշոր սպորտային մրցույթը, որը կոչվել է կնոջ անունով: Թենիսի միջազգային ֆեդերացիայի (ITF) կողմից անցկացվող այս առաջնությանը մասնակցում են ավելի քան 100 երկրների ազգային հավաքականներ, որոնք մրցում են տարբեր խմբերում՝ պայքարելով տարվա չեմպիոնի տիտղոսի համար:





































