Թուրքիայի օդային տարածքի անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների շրջանակում ՆԱՏՕ-ն հակաօդային պաշտպանության համակարգ կտեղակայի Կոնյա նահանգում, հայտնել են թուրքական ԶԼՄ-ները։
Ըստ լրատվականի այս որոշումը կայացվել է տարածաշրջանում պահպանվող լարվածության ֆոնին՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ համակարգված աշխատանքի արդյունքում։ Համակարգի տեղակայումը, ենթադրաբար, կմեծացնի սպառնալիքները վերահսկելու և դրանց արձագանքելու Թուրքիայի հնարավորությունները։
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր երկրի օդային տարածքի պաշտպանության միջոցառումների ուժեղացման և տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ ՆԱՏՕ-ի հետ խորհրդակցություններ անցկացնելու մասին։






































