Այսօր՝ հունիսի 16-ին, կկայանան 2026/27թթ․ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի, Եվրոպա լիգայի և Կոնֆերենցիաների լիգայի խաղարկությունների որակավորման առաջին փուլի վիճակահանությունները:
Չեմպիոնների լիգայի վիճակահանությունը կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին: Հայաստանը կներկայացնի «Արարատ-Արմենիան»։ Հավանական մրցակիցներն են՝ «Շեմռոք Ռովերս» (Իռլանդիա), «Կուպս Կուոպիո» (Ֆինլանդիա), «Լինքոլն Ռեդ Իմփս» (Ջիբրալթար), «Ռիգա» (Լատվիա), «Ֆլորա Տալլին» (Էստոնիա), «Լարն» (Հյուսիսային Իռլանդիա) և «Նյու Սեյնթս» (Ուելս)։
Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպումները կկայանան հուլիսի 7-ին և 8-ին, իսկ պատասխան խաղերը՝ հուլիսի 14-ին և 15-ին:
Կոնֆերենցիաների լիգայում Հայաստանը կներկայացնեն «Փյունիկն» ու «Ալաշկերտը»։ «Փյունիկը» վիճակահանությունից առաջ ընդգրկվել է 3-րդ զամբյուղի Seeded (ուժեղների) թիմերի շարքում և որպես մրցակից կարող է ստանալ հետևյալ ակումբներից մեկին` «Սիլեկս» (Հյուսիսային Մակեդոնիա), «Դինամո Սիթի» (Ալբանիա), «Վիրտուս» (Սան Մարինո), «Մորնար» (Չեռնոգորիա) և «Մարսաշլոկ» (Մալթա)։
Կոնֆերենցիաների լիգայում «Ալաշկերտի» հավանական մրցակիցներն են՝ «Տորպեդո Քութայիսի» (Վրաստան), «Վելեժ» (Բոսնիա և Հերցեգովինա), «Ելիմայ Սեմեյ» (Ղազախստան), «Պետրովաց» (Չեռնոգորիա) և «Էլբասանի» (Ալբանիա)։
Կոնֆերենցիաների և Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի առաջին հանդիպումները նախատեսված են հուլիսի 9-ին, պատասխան խաղերը՝ հուլիսի 16-ին:






































