ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդու՝ Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, Armenia Today-ին հայտնել են Քննչական կոմիտեից։
Գերատեսչությունից հավելել են, որ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
Հունիսի 5-ին ՔԿ-ն հայտնել էր, որ Կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանին, Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին, նրա որդուն՝ Արտյոմ Խաչատրյանին, Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին ու ևս 3 անձի ձերբակալելու որոշում է կայացվել։ Նրանց նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել Բրյուսովի համալսարանին պատկանող՝ 208,9 մլն դրամ արժողությամբ գույքի օտարման գործով՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման, դրա օժանդակության, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և դրա օժանդակության ենթադրյալ մեղադրանքներով։





































