Վարչապետ Նիկոլ Փաշինյանին տեսանյութում «դավաճան» անվանելուց հետո կալանավորված բլոգեր Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից, հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Դատարանն Ավետիսյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն և արգելել է հանրային խոսքով հանդես գալ։
Բլոգերի հետ կապված միջադեպը տեղի էր ունեցել մայիսի 12-ին Երևանի Շենգավիթ շրջանում։ Վարչապետին և շրջանում քարոզարշավ իրականացնող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներին ուղղված տեսաուղերձում ակտիվիստը նշել էր, որ «Շենգավիթում հաճելի ձևով կդիմավորեն թռածներին», իսկ ավելի ուշ բղավել էր՝ «Նիկոլը դավաճան է», որից հետո նրան ձերբակալել են իր հղի կնոջ ներկայությամբ։
Նրա դեմ քրեական գործ էր հարուցվել ատելություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի հոդվածով, առավելագույն պատիժը՝ 4 տարվա ազատազրկում։ Իրավապահ մարմինները նաև խուզարկել էին Ավետիսյանի տունը։ Ավետիսյանը մեկ ամսով կալանավորվել էր մայիսի 15-ին։



































