Ընդդիմության կողմից մանդատներից հրաժարվելը չի հանգեցնի նոր ընտրությունների կամ երկրորդ փուլի, հայտարարել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ մանդատները չվերցնելն իրավաբանորեն նշանակում է, որ «Հայաստան» դաշինքի 212, «Ուժեղ Հայաստան» դաշինքի 200 անձինք պետք է մանդատից հրաժարվելու անհատական դիմում ներկայացնեն ԿԸՀ։ Այդ դեպքում, մանրամասնել է Հովհաննիսյանը, մանդատները չեն անցնի անցողիկ շեմը չհաղթահարած ուժերին։
Նա նշել է, որ անկախ դրանից, կկայացվի ԱԺ ձևավորելու որոշում, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կստանա մանդատները և կգնա խորհրդարան։
Հունիսի 7-ին Հայաստանում անցկացվել էին Ազգային ժողովի ընտրություններ, որոնց մասնակցել է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։ Ընտրությանը, ԿԸՀ նախնական տվյալներով, մասնակցել է 1 477 736 (58,94%) մարդ՝ 2 503 976 ընտրողից: ԿԸՀ-ի նախնական տվյալներով՝ անցողիկ շեմը հաղթահարել է քաղաքական երեք ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը», «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «Հայաստան» դաշինքը։ Նախնական արդյունքներով՝ ՔՊ-ն ստացել է 49,825%, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 23,281%, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 9,934%։



































