Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը միացել է նախընտրական շրջանում ատելության խոսքի և կալանքի կիրառման մասին մտահոգություններին, տեղեկանում ենք նրա X-ի հրապարակումից։
Մարագոսը հայտարարել է, որ աջակցում է ատելության խոսքի և կալանքի չարաշահման դեմ պայքարի անհրաժեշտության վերաբերյալ ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիրքորոշմանը։
Նա նշել է, որ շատ օգտակար քննարկում է ունեցել Մանասյանի հետ՝ ընտրություններից առաջ Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակի և դրա հետ կապված գործերի, այդ թվում՝ Արթուր Օսիպյանի դեպքի վերաբերյալ։
Օսիպյանն Արաբկիրում Փաշինյանին մեղադրել էր «ղարաբաղյան կլանին միլիարդներով սնելու մեջ»։ Քաղաքական գործիչը նաև պնդել էր, թե Փաշինյանը տեղյակ էր Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից բաժանվող ընտրակաշառքների մասին, սակայն, չնայած դրան, աջակցել էր նրան։
Միջադեպի ընթացքում վարչապետը դիմել էր Օսիպյանին՝ հետևյալ խոսքերով. «Գնայիր, զոհվեիր, դու խի՞ ես կենդանի, ռադդ քաշի, համբալի մեկը»։ Հայաստանի ղեկավարը նաև հավելել էր. «Ծպտուններդ դուրս չգա, վե՛ր ընկեք տեղներդ, թալանչի՛ անասուններ»։ Օսիպյանին նույն օրը ձերբակալել էին, կալանավորել մայիսի 21-ին, որից հետո նա հացադուլ էր հայտարարել։
Կարդացեք նաև՝
Օսիպյանը Փաշինյանից պահանջել է ներողություն խնդրել իրենից և արցախցիներից




































