Թբիլիսիում անցկացվող սամբոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դարձել չեմպիոն, հայտնել են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից։
Ֆեդերացիայից նաև տեղեկացրել են, որ Կարեն Սարգսյանը ևս դարձել է Եվրոպայի չեմպիոն, Մայիս Ներսեսյանը՝ փոխչեմպիոն։
Առաջնության մրցումային երկրորդ օրը մարտական սամբոյի 79 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ էր նվաճել Գևորգ Ազատյանը։
Սամբոյի Եվրոպայի առաջնությունն անցկացվում է մայիսի 16-19-ը։






































