Բուլղարիայի Վառնա քաղաքում տեղի ունեցած World Challenge Cup սպորտային մարմնամարզության առաջնությունում Հայաստանը ներկայացնող Արթուր Ավետիսյանը չեմպիոն է դարձել, տեղեկանում ենք Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից։
Նա հաղթանակել է օղակների եզրափակիչ փուլում։ Առաջնության երկրորդ տեղն զբաղեցրել է Գերմանիան ներկայացնող Արթուր Սահակյանը։
Մրցաշարն անցկացվել է մայիսի 7-10-ը։





































