Արտաշատի դատարանը 2 ամսով կալանավորել է մանկապղծության գործով մեղադրյալ Դավիթ Այնազյանին։ Դատական նիստը տեղի է ունեցել դռնփակ։
Ըստ ՔԿ-ի մայիսի 5-ի հաղորդագրության՝ ոտնձգությունները տեղի էին ունեցել փետրվար և ապրիլ ամիսներին՝ մի քանի դրվագով։ Ըստ հաղորդման՝ տուժող քույրերից մեկը մտավոր հետամնացության խնդիր ունի, ինչից և օգտվել է մեղադրյալ Վ. Ե.-ն։
Մայիսի 6-ին Գլխավոր դատախազությունը դեպքի անռչությամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցել 2 անձի նկատմամբ։ Տուժողների փաստաբանները տեղեկացրել էին, որ գործով 3 անձ մեղադրյալի կարգավիճակ չունի և վկայի կարգավիճակում է․ նրանց թվում են Արթուր Երեմյանը և Այնազյանը։
Կարդացեք նաև՝
Վեդիում ենթադրյալ մանկապղծության գործով երեք անձ մեղադրյալի կարգավիճակ չունի






































