Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը ճշտում է Երևանում Վալենտինա Օռլովայի մահվան մասին տեղեկությունը, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են դիվանագիտական ներկայացուցչությունից։
Shamshyan.com-ը հայտնել էր, որ մայիսի 5-ին Երևանի բուսաբանական այգու տարածքում գտնվող Բուսաբանության ինստիտուտի շենքի մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս, ՌԴ քաղաքացի Օռլովայի մարմինը։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։






































