ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուսումնասիրել է Իրանի կողմից հակամարտության կարգավորման նոր առաջարկը, հայտնել է «ՌԻԱ Նովոստին»։
«Ինձ համար դա անընդունելի է»,- ասել է նա Իսրայելի պետական հեռարձակող Kan-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ ռազմական գործողությունը «շատ լավ է ընթանում»։ Նախկինում նա հայտարարել էր, որ կնախընտրեր չվերսկսել ռմբակոծությունները։ Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ նա պլանավորում էր Իրանի երկարաժամկետ շրջափակում։
Al Jazeera-ն ավելի վաղ հայտնել էր, որ Թեհրանը Վաշինգտոնին է ներկայացրել ԱՄՆ-ի հետ հակամարտությունն ավարտելու եռափուլ ծրագիր։






































