Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հայտնել են ՀՀ կառավարությունից։
Նրան «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Զելենսկին Երևանում մասնակցելու է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։
Ուկրաինայի նախագահի հնարավոր այցի մասին ԶԼՄ-ները գրել էին ապրիլի 27-ին։
Մայիսի 3-5-ը Երևանում կայանալու է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը, մայիսի 5-ին տեղի կունենա ՀՀ-ԵՄ գագաթնաժողովը։ Երկօրյա այցով գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան կժամանի նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:




































