Կանադայի Մանիտոբա նահանգի իշխանությունները հայտարարել են սոցիալական ցանցերի և արհեստական բանականության վրա հիմնված չաթբոտերի արգելման ծրագրերի մասին՝ նշելով Կանադայում առաջին նման քայլը, հայտնել է «ՌԻԱ Նովոստին»։
«Մանիտոբայի վարչապետ Վաբ Քինյուն հայտարարել է, որ քաղաքը կարգելի երիտասարդներին օգտագործել սոցիալական ցանցերը և արհեստական բանականության վրա հիմնված չաթբոտերը։ Առաջարկվող օրենքը, որը պաշտպանում է երիտասարդներին սոցիալական ցանցերի վնասակար ազդեցությունից, կլինի իր տեսակի մեջ առաջինը Կանադայում»,- ասվում է հայտարարության մեջ։
Վարչապետի խոսքով՝ այս հարթակները նախատեսված են կախվածություն և հոգեկան առողջության խնդիրներ առաջացնելու համար։ Վարչապետը դեռևս չի հայտարարել սոցիալական ցանցերի ապագա տարիքային սահմանափակման մասին, ինչպես նաև չի նշել, թե երբ է արգելքը կիրառվելու։



























