Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականը կարող է մասնակցել աշխարհի առաջնությանը պայմանով, որ ապահովվի մասնակիցների անվտանգությունը, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնել է Իսլամական Հանրապետության սպորտի նախարար Ահմադ Դոնյամալին:
«Եթե ԱՄՆ-ում ապահովվի ազգային հավաքականի խաղացողների անվտանգությունը, ապա մենք կմեկնենք աշխարհի առաջնությանը։ Սակայն մասնակցության մասին որոշումը կկայացվի կառավարության և Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի կողմից»,- ասել է նախարարը:
Մարտի 13-ին Դոնյամալին հայտարարել էր, որ Իրանը ցանկանում է 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ազգային հավաքականի խաղերը տեղափոխել ԱՄՆ-ից Մեքսիկա և բանակցություններ է վարել Մեխիկոյի հետ:






































