Բրազիլիայում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում հայ բռնցքամարտիկներ Արթուր Բազեյանը և Նարեկ Մանասյանը հաղթանակով են մեկնարկել, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Բազեյանը մրցավարների որոշմամբ առավելության է հասել Արգենտինան ներկայացնող մասնակցի նկատմամբ: Հայ բռնցքամարտիկը բոլոր ռաունդներում ունեցել է ընդգծված առավելություն:
Մանասյանի մրցակիցը Վենեսուելան ներկայացնող մարզիկն էր:
Ավելի ուշ ֆեդերացիայից տեղեկացրել են, որ Հայաստանը ներկայացնող Արարատ Հարությունյանը հաղթել է Թունիսի ներկայացուցիչ Զակարիա Ռոմդհանիին։
Բռնցքամարտի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականներն ապրիլի 20-26-ը Բրազիլիայի Ֆոս դու Իգուասու քաղաքում մասնակցում են աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլին։
Թարմացված է՝ 21.04.2026 | 11:27






































