Բաթումիում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Գառնիկ Չոլաքյանը հռչակվել է Եվրոպայի փոխչեմպիոն, հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։
Ծանրորդը պոկում վարժությունում գլխավերևում պահել է 120 կգ ու 124 կգ ծանրաձողը: Այս վարժությունում նա երկրորդն էր: Հրում վարժությունում Չոլաքյանը հաջորդաբար բարձրացրել է 145 կգ, 150 կգ, այս ձևում նա երրորդն էր: Երկամարտում Չոլաքյանը գրանցել է 274 կգ արդյունք և դարձել արծաթե մեդալակիր։
Առաջնությունն անցկացվում է ապրիլի 19-26-ը։
Կարդացեք նաև՝
Հայտնի է Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ծանրորդների ցանկը






































