Հայաստանն ու Ադրբեջանը փոխանակել են պոտենցիալ առևտրային ապրանքների ցանկեր, Անթալիայի ֆորումի ժամանակ լրագրողներին ասել է ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։
«Երկու երկրները փոխանակել են պոտենցիալ առևտրային ապրանքների ցանկեր, և նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել այն մասին, թե որ ապրանքները կարող են արտահանվել։ Հուսով ենք՝ այս գործընթացի ավարտից հետո կարվի պաշտոնական հայտարարություն»,- ադրբեջանական լրատվամիջոցները մեջբերել են փոխնախարարի խոսքերը։
ՀՀ ՊԵԿ-ը հայտնել էր, որ Հայաստանից Ադրբեջան արտահման որևէ դեպք մաքսային մարմինը չի արձանագրել։ Ադրբեջանական կողմի տվյալներով՝ 2026 թվականի առաջին եռամսյակում ադրբեջանական արտադրանքի ներմուծումն ու արտահանումը Հայաստան հասել է 5,7 մլն դոլարի։






































