Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Խորվաթիայի Օսիյեկ քաղաքում անցկացվող աշխարհի գավաթի խաղարկությունում, հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։
Նա նժույգթափերի վարժության եզրափակչում վաստակել է 14.733 միավոր՝ արժանանալով պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին։
Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Արթուր Ավետիսյանը, դարձել է առաջնության բրոնզե մեդալակիր։ Նա օղակներ վարժությունում վաստակել է 14․133 միավոր։
Արթուր Դավթյանը դուրս էր եկել առաջնության եզրափակիչ։






































