ՌԴ Վլադիկավկազ քաղաքի կենտրոնում գտնվող հրավառ նյութերի արտադրանքի պահեստում տեղի ունեցած պայթյունի և հրդեհի հետևանքով զոհվել է 2 մարդ, ևս 14-ը՝ վիրավորվել, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։
Պայթյունին հաջորդել է հզոր հրդեհ և շինության մասնակի փլուզում։ Առողջապահության նախարարության տվյալներով՝ Վլադիկավկազի հիվանդանոցներ է տեղափոխվել 14 մարդ, այդ թվում՝ երկու երեխա։
ԱԻՆ մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ հրշեջ-փրկարարական ստորաբաժանումներին հաջողվել է փրկել երկու մարդու։
ՌԴ Քննչական կոմիտեն միջադեպի փաստով քրեական գործ է հարուցել։ Քննության տվյալներով՝ «բռնկումը» տեղի է ունեցել «Պարտիզանսկի» նրբանցքում գտնվող պահեստում, որտեղ այդ պահին կային աշխատակիցներ։






































