«Ժողովուրդ» օրաթերթը հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով պարզել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի նկատմամբ 2017 թվականին հարուցված քրեական գործի կարճման հանգամանքները։
Խոսքը, ըստ պարբերականի, վերաբերում է արգելված նյութերի ենթադրյալ պահման և օգտագործման վարույթին: Ըստ հրապարակված տվյալների՝ 2017 թվականին Հովհաննիսյանի մեքենայից հայտնաբերվել էր 0,24 մգ արգելված նյութ, ինչից հետո նա ձերբակալվել էր, սակայն գործը կարճվել էր հնարավոր պաշտոնեական միջամտության արդյունքում:
Պարբերականը փորձել է պարզաբանում ստանալ իրավապահ մարմինների գործողություններում հնարավոր ապօրինի միջամտությունների վերաբերյալ։ Դատախազությունից հայտնել են, որ հաղորդումն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ հետագա ընթացքը որոշելու նպատակով:
Հաղորդման համար հիմք է հանդիսացել մարտի 5-ին ՀՀ կառավարությունում տեղի ունեցած ճեպազրույցը, որի ընթացքում լրագրողը հարց էր ուղղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հետաքրքրվելով, թե ինչո՞ւ չի վերաբացվում Հովհաննիսյանին առնչվող վարույթը, երբ վերջին տարիներին բազմաթիվ քրեական այլ գործեր վերանայվում են։
Ի պատասխան՝ Փաշինյանը նշել էր, որ հարցը հնչեցվել է ուղիղ եթերում, և դրանով իսկ հրավիրել էր իրավապահ մարմինների ուշադրությունը տվյալ փաստի վրա։




































