Մարտի 6-ի առավոտյան Ռուսաստանի Սոչի քաղաքում տեղի է ունեցել 4,5 մագնիտուդով երկրաշարժ, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ըստ հրապարակման՝ ենթակառուցվածքները չեն վնասվել։
«Արտակարգ իրավիճակների դիսպետչերական ծառայությունը որևէ տեղեկատվություն չի ստացել միջադեպի մասին»,- Telegram-ում գրել է Սոչիի քաղաքապետ Անդրեյ Պրոշունինը։





































