Եվրոպայի չեմպիոն, Ունիվերսիադայի չեմպիոն, երիտասարդների աշխարհի կրկնակի չեմպիոն 18-ամյա մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ճանաչվել է 2025 թվականի լավագույն մարմնամարզիկ, հայտարարել է ՀՀ մարմնամարզության ֆեդերացիան։
Մարմնամարզության եվրոպական ֆեդերացիայի կայքում անցած տարվա լավագույն տղամարդ մարմնամարզիկ անվանակարգի քվեարկությունը մեկնարկել էր 4 օր առաջ:
«Ձեր ջանքերի, համախմբվածության և անսահման սիրո շնորհիվ Մանուկյանը ճանաչվեց տարվա լավագույն տղամարդ մարմնամարզիկ»,- գրված է ՀՄՖ ֆեյսբուքյան էջում:
Մանուկյանի հետ մրցանակի համար պայքարում էին սպորտային ակրոբատիկայի Եվրոպայի բրոնզե մեդալակիր, պորտուգալացի Գաբրիել Ալբուկեկը, Եվրոպայի չեմպիոն, ադրբեջանցի Տոֆիգ Ալիևը, սպորտային մարմնամարզության աշխարհի բրոնզե մեդալակր, Եվրոպայի փոխչեմպիոն շվեյցարիացի Նոէ Զայֆերտը, սպորտային մարմնամարզության աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի քառակի չեմպիոն բրիտանացի Լյուկ Ուայթհաուսը:






































