• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
22 Հուլիս 2026 01:22
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Հայ-իրանական սահմանը բաց է, փախստականների հոսք չկա. Իրանի դեսպան

Տարածաշրջան, Քաղաքականություն,
02 Մարտ 2026 18:00
ShareShareShare
Հայ-իրանական սահմանը բաց է, փախստականների հոսք չկա. Իրանի դեսպան
telegram

Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Խալիլ Շիրղոլամին մարտի 2-ին հրավիրված մամուլի ասուլիսում անդրադարձել է ԱՄՆ-Իսրայել ավիահարվածների հետևանքով Իրանում ստեղծված իրավիճակին, հայ-իրանական սահմանին տիրող իրադրությանը և տարածաշրջանային անվտանգությանը։ Մամուլի ասուլիսը հեռարձակվել է Armenia Today-ի յութուբյան ալիքով։

Դեսպանը հանդիպումն սկսել է մեկ րոպե լռությամբ՝ հարգելով ռազմական գործողությունների հետևանքով զոհվածների հիշատակը, այդ թվում՝ հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի և ավիահարվածներից զոհված 153 երեխայի։

Ներքաղաքական իրավիճակը կայուն է

Դեսպանը վստահեցրել է, որ Իրանում իշխանության վակուում չի առաջացել: Նրա խոսքով՝ Իսլամական առաջնորդների խորհուրդը շարունակում է կառավարել երկիրն այս անցումային շրջանում:

«Մոտ ապագայում ականատես կլինենք նոր հոգևոր առաջնորդի նշանակմանը»,- նշել է դեսպանը:

ՀՀ-ում Իրանի դեսպանի խոսքով՝ հակառակորդների ցանկությունն էր, որպեսզի Իրանում ներքաղաքական տարաձայնություններ առաջանան հոգևոր առաջնորդի մահից հետո, սակայն դա տեղի չունեցավ։

Ի՞նչ է Իրանն այս օրերին ակնկալում Հայաստանից

Իրանն իր ընկերներից ու բարեկամներից դժվարին օրերին ակնկալում է զորակցություն և համագործակցություն, իսկ Հայաստանն Իրանի բարեկամն է, ասել է Շիրղոլամին։

«Ի վերջո, բոլոր դժվար օրերն էլ անցնում են, բայց մենք իրար կողքի ենք ու մշտապես աջակցում ենք միմյանց։ Ես իմ գնահատանքն ու շնորհակալությունն եմ հայտնում մինչ այժմ հնչած ցավակցական և զորակցական բոլոր խոսքերի համար»,- նշել է դեսպանը։

Եթե ագրեսիվ գործողությունները շարունակվեն, ապա տարածաշրջանում գտնվող բոլոր երկրների համար կստեղծվեն ոչ բարենպաստ պայմաններ, ասել է դեսպանը։ Նրա խոսքով՝ Իրանի բարեկամ և հարևան ՀՀ-ի անվտանգությունը «չափազանց կարևոր է», իսկ տարածքային ամբողջականությունը՝ «կարմիր գիծ»։

«Մեր ցանկությունն է, որպեսզի Հայաստանը միջազգային օրենքները խախտողների գործողությունների հետևանքով երբեք որևէ վնաս չկրի»,- շեշտել է նա։

«Զանգեզուրի միջանցքն» արհեստական տերմին է

Մեր տեսակետը ՀՀ-ի տեսակետի հետ մեկն է TRIPP-ի մասին, ասել է դեսպանը՝ նշելով, որ միջանցքի գաղափարը ենթադրում է ինքնիշխանության հարցում որոշակի զիջումներ, ինչը Հայաստանի համար ընդունելի չէ, հետևաբար՝ ընդունելի չէ Իրանի համար։

«Մի արհեստական անուն էլ դրա համար ներկայացվել էր՝ «Զանգեզուրի միջանցք», որի վերաբերյալ Իրանը վճռականորեն հայտարարել է, որ ոչ մի գեոպոլիտիկ փոփոխություն, ինչպես նաև ինքնիշխանության հարցում որևէ փոփոխություն Իրանը չի հանդուրժի»,- ընդգծել է նա։

Դեսպանը հիշեցրել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդը բազմաթիվ հայտնի խոսքեր ունի, որոնք քննադատում էին հենց այդ արհեստածին գաղափարը։

Իրանն ուզում էին Սիրիայի վերածել, ինչը չհաջողվեց

Տնտեսական որոշ հարցերով պայմանավորված՝ Իրանում տեղի են ունեցել հատկապես շուկաների ներկայացուցիչների բողոքների ակցիաներ։ Իրանի սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված է, որ ժողովուրդն ունի խաղաղ ցույցերի իրավունք, և այս դեպքերի ժամանակ էլ Իրանը պաշտոնապես ճանաչել է խաղաղ ցույցերի իրավունքը, պարզաբանել է դեսպանը՝ Armenia Today-ի հարցին ի պատասխան։

«Հենց նույն այն ուժերը, որոնք ձեռնարկեցին այս ագրեսիան և այս պատերազմն Իրանի դեմ, հատկապես հունվարի 8-ին և 9-ին զինված և կազմակերպված հատուկ խմբեր ներդրեցին, ուղարկեցին Իրան՝ ցույց իրականացնող մարդկանց շրջան, ինչի արդյունքում ծանր կորուստներ ունեցանք։ Նրանք թիրախավորում էին թե՛ անվտանգության ուժերը, թե՛ քաղաքացիական բնակչությանը։ Նրանք ավերում և վնասներ էին հասցնում հանրային վայրերին և մարդկանց ունեցվածքին։ Իրանն ուզում էին Սիրիայի վերածել, ինչը չհաջողվեց։ Բնական է և ակնհայտ, որ կա հստակ տարբերություն խաղաղ ցույցերի և բռնի ուժով ուղեկցվող գործողությունների, հանցագործությունների միջև»,- մանրամասնել է նա։

Դեսպանի խոսքով՝ ոչ մի երկիր չի հանդուրժի նման կերպով բռնությամբ ուղեկցվող գործողություններ, և որևէ մեկն իրեն չի կարող ցույց տալ երկիր, որ նման պայմաններում կհանդուրժի այն անձանց և այն ուժերին, ովքեր կրակում են անվտանգության ներկայացուցիչների ուղղությամբ։

«Ցավոք, այս կազմակերպված հանցավոր խմբերի գործողությունների, ինչպես նաև այդ հանցավոր խմբերի դեմ իրականացված անվտանգային ուժերի համապատասխան գործողությունների ընթացքում առաջացած խառնաշփոթի հետևանքով, մեր համերկրացիներից շատերը զոհվեցին և վիրավորվեցին»,- հավելել է դեսպանը։

Նա հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում էր, թե օգնություն կուղարկի, սակայն նշել է՝ պատերազմն էր նրա բերած օգնությունը։

«Այդ օգնությունը ես հիմա ձեզ ցույց կտամ։ Սա է պարոն Թրամփի օգնությունը, որը նա ուղարկել է։ Սա դպրոցում զոհված աղջիկ աշակերտներից մեկի նկարն է։ Իրանը ցանկանում էր անկախ լինել, իսկ այդ երկրները ցանկանում են, որ Իրանը լինի նրանց ստրուկը»,- ասել է դեսպանը՝ պարզելով աղջկա լուսանկարը։

telegram
Tags: Իրանի դեմ պատերազմԽալիլ Շիրղոլամի

Հարակից հրապարակումներ

В Баку на «суде» против пленных Ишханян и Бабаян заявили о непризнании вины

Հայ գերիների գործով Բաքվի վերաքննիչ դատարանում ելույթ են ունեցել դատախազները

22 Հուլիս 2026 00:50

Բաքվում հուլիսի 21-ին շարունակվել է Արցախի նախկին առաջնորդների գործով վերաքննիչ բողոքների քննությունը։ Ըստ տեղական լրատվամիջոցների՝ ելույթ են ունեցել մեղադրող դատախազները...

«Ուժող Հայաստան»-ը Լոռու երեք գյուղերի մոտ 40 մլն դրամ արժողությամբ կոմբայն է նվիրել

«Ուժող Հայաստան»-ը Լոռու երեք գյուղերի մոտ 40 մլն դրամ արժողությամբ կոմբայն է նվիրել

22 Հուլիս 2026 00:25

«Ուժեղ Հայաստան» դաշինքը Լոռու մարզի բնակիչներին նոր հացահատիկային կոմբայն կնվիրի, հայտարարել է դաշինքի ընտրական ցուցակի առաջին համարի պատգամավորի թեկնածու Նարեկ...

Ձգտելու ենք հասնել ՌԴ սահմանափակումների վերացմանը․ Կարապետյան

ԿԿՀ-ն Սամվել Կարապետյանին տուգանել է հայտարարագիր չներկայացնելու համար

21 Հուլիս 2026 22:33

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի նկատմամբ 200 000 դրամ վարչական տույժ է կիրառել՝ գույքի և եկամուտների...

ЦИК разрешил уголовное преследование против Андраника Теваняна и лишение его свободы

Անդրանիկ Թևանյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր․ «Մայր Հայաստան»

21 Հուլիս 2026 21:56

Բժշկական զննության ժամանակ հուլիսի 20-ի առավոտյան կտրուկ վատացել է «Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար, «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում գտնվող Անդրանիկ Թևանյանի ինքնազգացողությունը, հայտնում...

Քաղաքական պրոցեսների վրա չեն կարող ազդել իրավական գործընթացները․ Աբրահամյան

Քաղաքական պրոցեսների վրա չեն կարող ազդել իրավական գործընթացները․ Աբրահամյան

21 Հուլիս 2026 20:12

Նարեկ Կարապետյանի նոր մեղադրանքը վերաբերում է Ալիկ Ալեքսանյանի գործին. Վարդևանյան

Նարեկ Կարապետյանի նոր մեղադրանքը վերաբերում է Ալիկ Ալեքսանյանի գործին. Վարդևանյան

21 Հուլիս 2026 19:57

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորող Նարեկ Կարապենյանի նկատմամբ դատախազության միջնորդությունը կապված է դաշինքի ներկայացուցիչ Ալիկ Ալեքսանյանի դեմ առաջադրված մեղադրանքի հետ,...

Load More
Xosum
  • Լուրեր
Կարեն Կարագուլյանը կնկարահանվի Մեթյու Մակքոնահիի մասնակցությամբ Netflix-ի նոր ֆիլմում

Կարեն Կարագուլյանը կնկարահանվի Մեթյու Մակքոնահիի մասնակցությամբ Netflix-ի նոր ֆիլմում

22 Հուլիս 2026 00:54
В Баку на «суде» против пленных Ишханян и Бабаян заявили о непризнании вины

Հայ գերիների գործով Բաքվի վերաքննիչ դատարանում ելույթ են ունեցել դատախազները

22 Հուլիս 2026 00:50
«Ուժող Հայաստան»-ը Լոռու երեք գյուղերի մոտ 40 մլն դրամ արժողությամբ կոմբայն է նվիրել

«Ուժող Հայաստան»-ը Լոռու երեք գյուղերի մոտ 40 մլն դրամ արժողությամբ կոմբայն է նվիրել

22 Հուլիս 2026 00:25
ՉԼ․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Շեմրոկ Ռովերս»-ին

ՉԼ․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Շեմրոկ Ռովերս»-ին

21 Հուլիս 2026 23:38
Երևանի Նազարբեկյան թաղամասում այրվում է խոտածածկույթ․ ՆԳՆ

Երևանի Նազարբեկյան թաղամասում այրվում է խոտածածկույթ․ ՆԳՆ

21 Հուլիս 2026 23:02
Ձգտելու ենք հասնել ՌԴ սահմանափակումների վերացմանը․ Կարապետյան

ԿԿՀ-ն Սամվել Կարապետյանին տուգանել է հայտարարագիր չներկայացնելու համար

21 Հուլիս 2026 22:33
ЦИК разрешил уголовное преследование против Андраника Теваняна и лишение его свободы

Անդրանիկ Թևանյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր․ «Մայր Հայաստան»

21 Հուլիս 2026 21:56
СК возбудил дело после смерти военнослужащего в воинской части

ՔԿ-ն հայտնել է ՊՆ զորամասերից մեկի զինծառայողի մահվան մասին

21 Հուլիս 2026 21:42
Հայաստանի բասկետբոլի Մ18 հավաքականը հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

Հայաստանի բասկետբոլի Մ18 հավաքականը հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

21 Հուլիս 2026 21:01
Հրաձիգ Աիդա Ազատյանը դարձել է երիտասարդների ԱԱ-ի հաղթող

Հրաձիգ Աիդա Ազատյանը դարձել է երիտասարդների ԱԱ-ի հաղթող

21 Հուլիս 2026 20:36
Քաղաքական պրոցեսների վրա չեն կարող ազդել իրավական գործընթացները․ Աբրահամյան

Քաղաքական պրոցեսների վրա չեն կարող ազդել իրավական գործընթացները․ Աբրահամյան

21 Հուլիս 2026 20:12
Նարեկ Կարապետյանի նոր մեղադրանքը վերաբերում է Ալիկ Ալեքսանյանի գործին. Վարդևանյան

Նարեկ Կարապետյանի նոր մեղադրանքը վերաբերում է Ալիկ Ալեքսանյանի գործին. Վարդևանյան

21 Հուլիս 2026 19:57
Армянские борцы взяли три медали на юношеском турнире по борьбе во Владикавказе

Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք Մ17 աշխարհի առաջնությանը

21 Հուլիս 2026 19:46
Հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոն

Հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոն

21 Հուլիս 2026 19:10
ԿԸՀ-ն Կարապետյանի վերաբերյալ միջնորդությունը քննելու լիազորություն չունի. Ասլանյան

ԿԸՀ-ն Կարապետյանի վերաբերյալ միջնորդությունը քննելու լիազորություն չունի. Ասլանյան

21 Հուլիս 2026 19:02
Էս մարդիկ «կարմիր գիծ» պահելու սովորություն չունեն. Ռուբեն Մխիթարյանը՝ ԿԸՀ-ի մասին

Էս մարդիկ «կարմիր գիծ» պահելու սովորություն չունեն. Ռուբեն Մխիթարյանը՝ ԿԸՀ-ի մասին

21 Հուլիս 2026 18:49
Արթուր Օսիպյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով ներողություն խնդրել

Դատարանը վարույթ է ընդունել Արթուր Օսիպյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

21 Հուլիս 2026 18:45
«Ռոսսելխոզնադզորը» կստուգի հայկական ձկնաբուծարանների արտադրանքը

«Ռոսսելխոզնադզոր»-ն արգելել է ուզբեկական բանջարեղենի ներկրումը ՌԴ

21 Հուլիս 2026 18:45
Երբ 1,5-2,5 ժամ շարունակվում են ընտրությունները, խնդիր է․ Հովակիմյան

Երբ 1,5-2,5 ժամ շարունակվում են ընտրությունները, խնդիր է․ Հովակիմյան

21 Հուլիս 2026 18:29
Եթե համարեմ թերացել եմ, վնաս տվել ՀՀ-ին, հրաժարական կտամ․ Հովակիմյան

Եթե համարեմ թերացել եմ, վնաս տվել ՀՀ-ին, հրաժարական կտամ․ Հովակիմյան

21 Հուլիս 2026 18:27
Աջիկների ծեծ ու վիճաբանություն․ ՔԿ-ն քրգործ է հարուցել

Աջիկների ծեծ ու վիճաբանություն․ ՔԿ-ն քրգործ է հարուցել

21 Հուլիս 2026 18:24
Арестованный кандидат в депутаты Давид Казинян подал в суд на ЦИК

Դավիթ Ղազինյանի գործը կայծակնային արագությամբ դատարան են ուղարկել․ Վարդևանյան

21 Հուլիս 2026 17:59
«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

21 Հուլիս 2026 17:31
Ովքե՞ր են մանդատից հրաժարվել 9-րդ գումարման ԱԺ անցած ուժերից

Ովքե՞ր են մանդատից հրաժարվել 9-րդ գումարման ԱԺ անցած ուժերից

21 Հուլիս 2026 16:14
Դատախազությունը Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

Դատախազությունը Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

21 Հուլիս 2026 16:05
ԵՄ գնացող ապրանքները հայտնվում են ՌԴ սահմանին ու հետ գալիս. ձկնաբույծ

ԵՄ գնացող ապրանքները հայտնվում են ՌԴ սահմանին ու հետ գալիս. ձկնաբույծ

21 Հուլիս 2026 16:00

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 21-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

21 Հուլիս 2026 16:00
Եվրոպական ձկնարտադրության կոնկուրենցիային չենք դիմանա. Սևոյան

Եվրոպական ձկնարտադրության կոնկուրենցիային չենք դիմանա. Սևոյան

21 Հուլիս 2026 16:00
ՌԴ-ի հետ ենք դժվար մրցակցում, ԵՄ-ում ինչպե՞ս ենք մրցելու․ ձկնաբույծ

ՌԴ-ի հետ ենք դժվար մրցակցում, ԵՄ-ում ինչպե՞ս ենք մրցելու․ ձկնաբույծ

21 Հուլիս 2026 15:47
Սուբսիդավորվող վարկ և բանկերի հետ աշխատանք. ի՞նչ են ակնկալում ձկնաբույծները

Սուբսիդավորվող վարկ և բանկերի հետ աշխատանք. ի՞նչ են ակնկալում ձկնաբույծները

21 Հուլիս 2026 15:46
Կարեն Կարագուլյանը կնկարահանվի Մեթյու Մակքոնահիի մասնակցությամբ Netflix-ի նոր ֆիլմում
Մշակույթ

Կարեն Կարագուլյանը կնկարահանվի Մեթյու Մակքոնահիի մասնակցությամբ Netflix-ի նոր ֆիլմում

22 Հուլիս 2026 00:54

Հայազգի դերասան Կարեն Կարագուլյանը միացել է Netflix-ի նոր ռոմանտիկ կատակերգության՝ «Պոզիտանո»-ի դերասանական կազմին, որի գլխավոր դերերում են Մեթյու Մակքոնահին և...

Read moreDetails
В Баку на «суде» против пленных Ишханян и Бабаян заявили о непризнании вины
Արցախ

Հայ գերիների գործով Բաքվի վերաքննիչ դատարանում ելույթ են ունեցել դատախազները

22 Հուլիս 2026 00:50

Բաքվում հուլիսի 21-ին շարունակվել է Արցախի նախկին առաջնորդների գործով վերաքննիչ բողոքների քննությունը։ Ըստ տեղական լրատվամիջոցների՝ ելույթ են ունեցել մեղադրող դատախազները...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ