Երևանում տեղի է ունեցել սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնության պաշտոնական բացման արարողությունը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Միջոցառմանը ներկա էին նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, աշխարհի և Եվրոպայի հրաձգության ֆեդերացիաների նախագահներ Լուչիանո Ռոսսին և Ալեքսանդր Ռատներին:
Մրցաշարին մասնակցում է 40 երկրի 450 մարզիկների և մարզիչների, ինչպես նաև ֆեդերացիաների և այլ կազմակերպությունների 150 պաշտոնական ներկայացուցիչ։ Հայաստանը առաջնությանը ներկայանում է 26 մարզիկով։
Առաջնությունն անցկացվելու է փետրվարի 27-ից մարտի 5-ը։ Մրցումները մեկնարկելու են մարտի 1-ից։






































