Հայաստանի և Լեհաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրվել, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Ստորագրման արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը:
Տուսկը հույս է հայտնել, որ անվտանգության ոլորտում տարվող ռազմական համագործակցությունը ոչ միայն Հայաստանի համար կլինի բարենպաստ, այլ ամբողջ տարածաշրջանի։ Նա գովելի է համարել, որ Հայաստանը բռնել է եվրոպական ուղին: Ըստ նրա՝ Հայաստանը հստակ այդ ուղին ներկայացնող ճանապարհով է գնում։
Փաշինյանն, իր հերթին, բարձր է գնահատել Լեհաստանի աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին և խաղաղության գործընթացին։
Փետրվարի 25-ին Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով ժամանել էր Լեհաստան։ Այցի շրջանակում նախատեսված են նաև նրա հանդիպումները Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկիի և Սենատի նախագահ Մալգոժատա Կիդավա-Բլոնսկայի հետ։




































