Քաղաքացի Հայկ Եղյանը երկու օր է ձերբակալված է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին վիրավորանք հնչեցնելու մեղադրանքով, հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը։
Նրա խոսքով՝ Եղյանը քաղբանտարկյալ է, քանի որ Փաշինյանի հասցեին կոշտ ու կոպիտ արտահայտվելու համար ենթարկվում է քրեական հետապնդման։
«Ինչ-որ կուսակցության նախագահ այդ փաստի առնչությամբ հաղորդում է ներկայացրել, որ վաղը կարող է ՀՀ վարչապետն ինքն լինել և անընդունելի է, որ վարչապետին վիրավորում են։ ՔԿ-ն առանց հապաղելու ձերբակալել է քաղաքացուն, նախաձեռնել քրեական վարույթ»,- մանրամասնել է Երիցյանը։
Վարույթը նախաձեռնվել է 297 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խուլիգանություն, առավելագույն պատիժը՝ 5 տարվա ազատազրկում)։
Նա հավելել է, որ վաղը պարզ կլինի՝ արդյոք միջին ծանրության ենթադրյալ արարքի համար քաղաքացուն կալանավորելու համար դատարան կդիմի՞ ՔԿ-ն։




































