ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանին թույլ չի տա միջուկային զենք ձեռք բերել և նախընտրում է չդիմել ուժի կիրառման, հայտնում է BBC-ն:
«Նախընտրում եմ այս խնդիրը լուծել դիվանագիտության միջոցով, բայց մեկ բան հստակ է՝ երբեք թույլ չեմ տա աշխարհում ահաբեկչության խոշորագույն հովանավորին միջուկային զենք ունենալ։ Նման բան չեմ կարող թույլ տալ»,- ասել է նա Կոնգրեսին ուղղված ուղերձում:
Ժնևում փետրվարի 17-ին տեղի էր ունեցել ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային գործարքի շուրջ Օմանի միջնորդությամբ բանակցությունների երկրորդ փուլը: Իրանի ԱԳՆ-ն հայտարարել էր մի շարք հարցերի շուրջ փոխըմբռնման մասին, որոնք կարող են ներառվել ապագա համաձայնագրի նախագծում: ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների նոր փուլը կկայանա փետրվարի 26-ին՝ Ժնևում։
Թրամփն առավելագույնը 15 օր ժամանակ էր նախատեսել Իրանի հետ պայմանավորվածության հասնելու համար:
























