Իրանի կառավարությունը հրապարակել է բողոքի ցույցերի ընթացքում զոհված 3117 անձի, այդ թվում՝ մոտ 200 սպայի ցուցակ, հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Եթե որևէ մեկը կասկածի տակ է դնում մեր տվյալների ճշգրտությունը, խնդրում ենք տրամադրել ցանկացած ապացույց»,- X-ում գրել է նա։
Որոշ լրատվամիջոցներ հայտնել էին շուրջ 30 000 զոհի մասին։ Իրանում իրավիճակը սրվել էր 2025 թվականի դեկտեմբերի վերջին ազգային արժույթի արագ արժեզրկման պատճառով զանգվածային բողոքի ցույցերի ալիքից հետո: Փետրվարի 2-ին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի գրասենյակը հրապարակել էր զանգվածային բողոքի ցույցերի ընթացքում 2985 զոհվածի անունների նախնական ցանկ։





































