ՆԳՆ Քրեական ոստիկանության և Քնննչական կոմիտեի ծառայողները Երևանում իրականացնում են խուզարկություններ, ՆԳՆ-ից հայտնել են Armenia Today-ին: Ըստ ՆԳՆ-ի՝ խուզարկություններն իրականացվում են շուրջ 40 հասցեներում։
ՔԿ-ից մանրամասնել են, որ փետրվարի 18-ին Աջափնյակում տեղի ունեցած սպանության, սպանության փորձի, խուլիգանության, հրազենի ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացվում են քննչական գործողություններ:
Այսօր ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազությունից հայտել էին, որ Աջափնյակի կրակոցների գործով ձերբակալված կա։
Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Աբելյան փողոցում տեղի էին ունեցել զանգվածային ծեծկռտուք և կրակոցներ, որի հետևանքով 45-ամյա Արսեն Վարդանյանը մահացել էր, ևս վեց անձ՝ վիրավորվել։ Դեպքը, ըստ նախնական տեղեկությունների, տեղի էր ունեցել կենցաղային հարցերի շուրջ վեճի հիման վրա, և դրան մասնակցել էր շուրջ չորս տասնյակ մարդ։
ՀՀ քննչական կոմիտեն դեպքի առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնել սպանության, սպանության փորձի, խուլիգանության և հրազենի ապօրինի շրջանառության հոդվածներով։

























