Երևանի Աջափնյակ համայնքի Աբելյան փողոցում փետրվարի 18-ին կրակոցներ են հնչել, լուրն Armenia Today-ին հաստատել են Ներքին գործերի նախարարությունից։
Նախնական տվյալներով՝ հիվանդանոց է տեղափոխվել 7 քաղաքացի, ավելի ուշ հայտնել են Առողջապահության նախարարությունից: Ըստ ԱՆ-ի՝ մեկ քաղաքացի մահացել է, երեքի առողջական վիճակը գնատվում է ծայրահեղ ծանր, երեքինը` ծանր:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել ժամը 16:00-ի սահմաններում։ Ըստ կայքի՝ դեպքի վայրում հայտնաբերվել են ինքնաձիգով և ատրճանակից կրակված մի քանի պարկուճ, արնանման հետքեր, դանակ, Lexus, որի վրա առկա են կրակոցի հետքեր։
ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանն Armenia Today-ին հայտնել է, որ դեպքի մասին հաղորդում դեռ չեն ստացել՝ հավելելով, որ ավելի ուշ հանդես կգան հաղորդագրությամբ:
Armenia Today-ի տեղեկություններով՝ տեղում քննչական խումբ է աշխատում:
Նյութը լրացվում է։





































