Երևանի Աջափնյակ վարչական շրջանում փետրվարի 18-ին հնչած կրակոցների դեպքով հարուցված քրվարույթի շրջանակում Գլխավոր դատախազությունը 1 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հայտարարել, Armenia Today-ին հայտնեցին Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։
«Վերջինիս ձերբակալելու որոշում է կայացվել»,- փոխանցեց դատախազության ներկայացուցիչը։
Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Աբելյան փողոցում տեղի էին ունեցել զանգվածային ծեծկռտուք և կրակոցներ, որի հետևանքով 45-ամյա Արսեն Վարդանյանը մահացել էր, ևս վեց անձ՝ վիրավորվել։ Դեպքը, ըստ նախնական տեղեկությունների, տեղի էր ունեցել կենցաղային հարցերի շուրջ վեճի հիման վրա, և դրան մասնակցել էր շուրջ չորս տասնյակ մարդ։
ՀՀ քննչական կոմիտեն դեպքի առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնել սպանության, սպանության փորձի, խուլիգանության և հրազենի ապօրինի շրջանառության հոդվածներով։


























