Աննա Հակոբյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական ամուսնությունն ավարտվել է, սոցցանցում հայտնել է Հակոբյանը:
«Բոլորին խնդրում եմ այս թեմայի շուրջ լինե’լ զուսպ և կոռեկտ»,- գրել է նա:
Հակոբյանը, սակայն, չի պարզաբանել, թե արդյոք իրենց ամուսնությունը պաշտոնապես գրանցե՞լ են:
Փաշինյանը 2025-ի ամռանը պարզաբանել էր, թե ինչու ինքն ու Հակոբյանն ամուսնացած չեն: Նրա խոսքով՝ 90-ականներին ընդդիմադիր քաղաքական գործունեությամբ էր զբաղվում և գիտեր, որ իրեն բռնելու են, դատեն, իր գույքը բռնագրավելու են, իրենց ամուսնությունը չեն գրանցել, որպեսզի կարողանա ընտանիքը պաշտպանել:




































